Logo

Կյանքից հեռացել է «Բարսելոնայի» և «Աթլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Մարկոս Ալոնսոն

14:51 / 09.02.2023ՍՊՈՐՏ
null

Երկարատև հիվանդությունից հետո 63 տարեկանում կյանքից հեռացել է «Բարսելոնայի», Մադրիդի «Աթլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս ​​Ալոնսո Պենյան, որը կատալոնական գրանդի պաշտպան Մարկոս Ալոնսոյի հայրն է:

««Բարսելոնան» խորին ցավակցություն է հայտնում ակումբի նախկին ֆուտբոլիստ և ներկայիս հիմնական թիմի պաշտպան Մարկոս Ալոնսոյի հոր՝ Մարկոս ​​Ալոնսո Պենյայի մահվան կապակցությամբ։ Հանգչիր խաղաղությամբ»,- նշված է «Բարսելոնայի» ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք, որ հարձակվող Մարկոս Ալոնսո Պենյան 1984 թվականին Իսպանիայի հավաքականի կազմում դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ