71 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար բասկետբոլիստ Բիլ Ուոլթոնը։ NBA-ի կրկնակի չեմպիոնը մահացել է քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
Ամերիկացին Բասկետբոլի ազգային ասոցիացիայում առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճել էր 1977 թվականին «Պորտլենդի» կազմում, այդ տարի ճանաչվել էր եզրափակիչ սերիայի MVP:
Երկրորդ չեմպիոնությունը նվաճել էր «Բոստոն Սելտիքսի» կազմում՝ 1986 թվականին: Ուոլթոնը 1993 թվականին ընդգրկվել էր NBA-ի Փառքի սրահում: Նա ընդգրկվել էր լիգայի 50-րդ և 75-րդ ամյակներին նվիրված խորհրդանշական թիմերում:


