Logo

Կյանքից հեռացել է լեգենդար Ժյուստ Ֆոնտենը

14:31 / 01.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ժյուստ Ֆոնտենը մարտի 1-ին կյանքից հեռացել է 89 տարեկանում, հայտնում է L'Equipe-ը

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ֆոնտենը ելույթ է ունեցել Մարոկկոյի «Կասաբլանկայում», ֆրանսիական «Նիսում» և «Ռեյմսում»:

Նա չորս անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն (1956, 1958, 1960, 1962), երկուական անգամ՝ երկրի գավաթակիր (1954, 1958) և սուպերգավաթակիր (1958, 1960): 1588 և 1960 թվականներին Ֆոնտենը դարձել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու:

Ֆրանսիայի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը մասնակցել է 21 խաղի և խփել 30 գոլ: 1958 թվականի աշխարհի առաջնությունում նա խփել է 13 գոլ, ինչը մինչև հիմա մնում է անգերազանցելի ռեկորդ:

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Ժյուստ Ֆոնտենը 1967-1981 թվականներին զբաղվել է մարզչական աշխատանքով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ