76 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային ժամանակների հայտնի գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Գորշկովը։
Ալեքսանդր Գորշկովը Լյուդմիլա Պախոմովայի հետ երկար տարիներ ելույթ է ունեցել պարային զույգերի պայքարում։ Նրանք դարձել են պատմության մեջ սպորտային պարերի առաջին օլիմպիական չեմպիոնները 1976 թվականին Ինսբրուկում կայացած Օլիմպիական խաղերում:
Բացի այդ, Պախոմով-Գորշկով զույգը 6 անգամ հաղթել է աշխարհի առաջնություններում, 5 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, երեք անգամ՝ Խորհրդային Միության չեմպիոն։ Լյուդմիլա Պախոմովան մահացել էր 1986 թվականին:
Գորշկովը մարզական կարիերայի ավարտից հետո որոշ ժամանակ աշխատել էր որպես մարզիչ, ապա ղեկավարել էր Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի միջազգային կապերի բաժինը, ընտրվել ՌՕԿ-ի գործկոմի անդամ։ 2010 թվականի հունիսին Ալեքսանդր Գորշկովն ընտրվել էր Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ, որը ղեկավարել էր մինչև իր մահը։


