Logo

Կյանքից հեռացել է Օվեչկինի հայրը

19:18 / 15.02.2023Հոկեյ
null

«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ, NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը սոցցանցերում հայտնել է հոր՝ Միխայիլի մահվան մասին:

«Այսօր մահացավ հայրս: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար, բայց խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և չանհանգստացնել իմ ընտանիքին մեզ համար այդքան դժվար պահին»,- գրել է 37-ամյա հոկեյիստը:

Ավելի վաղ Օվեչկինը մեկնել էր հայրենիք և բաց թողել «Կարոլինայի» դեմ Հոկեյի ազգային լիգայի (NHL) հերթական տուրի հանդիպումը:

NHL-ի ընթացիկ մրցաշրջանում ռուս հարձակվողը մասնակցել է 54 հանդիպման, խփել 32 գոլ և կատարել 22 ասիստ:

Ընդհանուր առմամբ՝ Օվեչկինը NHL-ում դարձել է 812 գոլի հեղինակ և 82 տափօղակ է զիջում լիգայի պատմության լավագույն ռմբարկու, կանադացի Ուեյն Գրեցկիին (894):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ