Logo

Կյանքից հեռացել է Ճապոնիայի հավաքականի գլխավոր ռմբարկուն

23:56 / 11.08.2025Ֆուտբոլ
null

81 տարեկանում մահացել է ֆուտբոլի Ճապոնիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Կունիշիգե Կամամոտոն:

Նա երկար ժամանակ տառապում էր թոքաբորբով և հենց այդ հիվանդության պատճառով էլ մահացել է: 

Կամամոտոն Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրել էր 76 խաղ և խփել 75 գոլ:

Ճապոնացին ամբողջ կարիերան անցկացրել էր «Յանմար Դիզել» թիմում, որի հետ երեք անգամ դարձել էր Ճապոնիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել «Կայսերական գավաթը»։ Նա 7 անգամ դարձել էր մրցաշրջանի գլխավոր ռմբարկու և ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ