«Չելսին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին, գրում է L’Equipe-ը։
Լոնդոնյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցություններ է սկսել «Պարի Սեն-Ժերմենի» հետ։
26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն մանկունիական գրանդը դեռ ակտիվ քայլեր չի ձեռնարկել։
Կոլո-Մուանին այս տարվա հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», 21 խաղում խփել է 10 գոլ, կատարել 3 ասիստ։ «Բիանկոներին» ցանկանում է տրանսֆերային իրավունքի գնման պայմանով կրկին վարձակալել հարձակվողին, սակայն ՊՍԺ-ի ղեկավարները դեռ նրա ապագայի հարցում վերջնական որոշում չեն կայացրել։