Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է L’Equipe-ը:
Փարիզյան ակումբում չեն ցանկանում` ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի իրավիճակը կրկնվի: Դոնարուման մերժել է պայմանագրի ժամկետը երկարաձգելու ակումբի մի քանի առաջարկներ, իտալացին 2026 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ: Նախորդ տարվա ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում էր միացել Մադրիդի «Ռեալին»:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ անգլիական «Մանչեսթեր Սիթին» և Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» հետաքրքրված են 2021 թվականի Եվրոպայի չեմպիոնի ծառայություններով:


