Հեղինակավոր L'Equipe պարբերականն աննախադեպ կերպով է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին:
Ֆրանսիական աղբյուրի գնահատականների բաշխումը գրավել է երկրպագուների ուշադրությունը: Պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, մինչդեռ պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը:
Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել:


