Logo

L'Equipe. «Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի աստղին

13:20 / 07.08.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը. անգլիական գրանդի առաջիկա թիրախը ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլան է, գրում է L'Equipe-ը:

Մերսիսայդյան ակումբը, որն արդեն հրաժեշտ է տվել Լուիս Դիասին և շուտով կարող է բաժանվել նաև Դարվին Նունյեսից, ավելի քան 100 միլիոն եվրո է նախատեսել՝ նոր ձեռքբերման համար: «Կարմիրների» առաջնային նպատակը «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն է, բայց «Կաչաղակների» հետ բանակցություններն այս պահին փակուղում են: Այժմ «Լիվերպուլն» ուշադրությունը սևեռել է Բարկոլայի, ինչպես նաև «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգոյի ուղղությամբ: 

Բարկոլայի տրանսֆերային իրավունքը ցանկանում էր գնել նաև «Բավարիան», բայց մյունխենյան ակումբը պատրաստ չէր վճարել այնքան գումար, որքան պահանջում էր ՊՍԺ-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ