Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է բաց թողնել «Խետաֆեի» դեմ Լա լիգայի 9-րդ տուրի հանդիպումը, տեղեկացնում է L'Équipe-ը։
Ֆրանսիացի հարձակվողը դեռ ցավեր է զգում կոճի հատվածում և ամբողջությամբ չի ապաքնիվել վնասվածքից։
Մբապեն վնասվածքի պատճառով բաց էր թողել Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպումը։
26-ամյա ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանի 13 խաղում խփել է 17 գոլ, կատարել 4 ասիստ։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


