Արգենտինայի ազգային հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին բաց կթողնի աշխարհի 2026թ. առաջնության առաջին հանդիպումը, հայտնում է L’Équipe-ը։
«Բենֆիկայի» ֆուտբոլիստն Էկվադորի թիմի դեմ ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի վերջին խաղում (0-1) կարմիր քարտ էր ստացել։ Նա որակազրկվել է մեկ խաղով։
37-ամյա պաշտպանը բաց կթողնի Արգենտինայի հավաքականի հաջորդ պաշտոնական հանդիպումը, որը կկայանա Մունդիալի խմբային փուլի առաջին տուրում։
Օտամենդին «Ալբիսելեստեի» կազմում 128 խաղում 7 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։


