Logo

L’Equipe. ՊՍԺ-ն պայմանագիր կստորագրի «Ռոմայի» դարպասապահի հետ

13:55 / 24.05.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ն պայմանագիր կստորագրի «Ռոմայի» դարպասապահ Ռենատո Մարինի հետ, հայտնում է L’Equipe-ը։

Բրազիլացի դարպասապահի պայմանագիրը «Ջալոռոսիի» հետ ավարտվում է հուլիսի 1-ին։ Նա հռոմեական ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։

18-ամյա Մարինը հաջորդ մրցաշրջանում կլինի «Պարի Սեն-Ժերմենի» երրորդ դարպասապահը։

«Ռոման» չի համաձայնել նախքան համաձայնագրի ավարտը բաց թողնել իր ֆուտբոլիստին, ուստի նա փարիզյան գրանդի հետ չի մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը։

Ռենատո Մարինը «Ռոմայի» համակարգում է 2022թ. օգոստոսից։ Նա ավարտված մրցաշրջանում հանդես է եկել ակումբի Մ20 թիմում, 11 խաղից երկուսում դարպասը պահել է անառիկ։ Երիտասարդ դարպասապահը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռոմայի» հիմնական թիմում։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ