«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» կիսապաշտպան Անդրե Ֆրանկ Զամբո-Անգիսային, հաղորդում է La Gazzeta dello Sport-ը։
Լոնդոնյան գրանդը կամերունցի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու համար առաջարկ է արել «Աձուրիին»։
29-ամյա կիսապաշտպանի ու իտալական ակումբի պայմանագրում հատուկ կետ կա, որը թույլ է տալիս ֆուտբոլիստին ինքնուրույն որոշել իր ապագան։
Զամբո-Անգիսան «Նապոլիում» է 2021թ. օգոստոսից, 153 խաղում խփել է 11 գոլ, կատարել 18 ասիստ։