Logo

La Gazzetta dello Sport. Երեք գրանդ ակումբ հետաքրքրված է Մենյանի ծառայություններով

12:22 / 11.10.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի ու «Ռոսոներիի» գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026թ. հուլիսի 1-ին։ Նոր համաձայնագիր ստորագրելու բանակցությունները մտել են փակուղի։

Միլանյան գրանդի ավագի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը», որը ցանկանում է ձեռք բերել փորձառու և խարիզմատիկ ֆուտբոլիստներ, որոնք կարող են ամրապնդել ակումբի կազմը։

30-ամյա դարպասապահին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Չելսին» ու «Բավարիան»։

Մենյանը «Միլանում» է 2021թ. հուլիսից, 170 խաղից 64-ում դարպասը պահել է անառիկ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ