«Ինտերի» նախկին սեփականատեր Մասիմո Մորատին թոքաբորբի պատճառով հոսպիտալացվել է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
80-ամյա գործարարի վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։ Մորատին չի կարողանում ինքնուրույն շնչել, և միացվել է արհեստական շնչառությունն ապահովող սարք:
Մորատին «Ինտերը» ղեկավարել է 1995-2016թթ.։ Ակումբը նրա կառավարման ժամանակ 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 4-ական անգամ` երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր, մեկական անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի գավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։


