Logo

La Gazzetta dello Sport. «Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

20:53 / 10.08.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսով զբաղվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։

Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից զրկում, ինչպես նաև 250-ից 1000 եվրո տուգանք։

Պաշտպանը «Միլանի» համակարգում էր 2006 թվականից և ակումբի հիմնական թիմում 272 խաղում 10 գոլ է խփել, կատարել 21 ասիստ։ Կալաբրիան նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բոլոնիայում», մասնակցել 13 հանդիպման, գրանցել 1 գոլային փոխանցում։ Իտալացի ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալ է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ