Logo

La Gazzetta dello Sport. Նեյմարի սենսացիոն տեղափոխությունն Ա Սերիա ձախողվել է

16:31 / 08.10.2025Ֆուտբոլ
null

«Նապոլին» մոտ է եղել Նեյմարի հետ պայմանագիր ստորագրելուն մինչև Կևին Դե Բրույնեին հրավիրելը, գրում է La Gazzetta dello Sport պարբերականը:

Ակումբի նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսը, մարզական տնօրեն Ջեովանի Մանան և գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն քննարկել են բրազիլացու հետ համագործակցելու հնարավորությունը: Երկար քննարկումներից հետո «Նապոլին» կապ է հաստատել Նեյմարի ներկայացուցիչների հետ, բայց ֆինանսական պայմանների վերաբերյալ համաձայնության հասնել չի հաջողվել: Ի վերջո, «Նապոլին» ընտրել է Դե Բրույնեին:

Նեյմարը չվերադարձավ Եվրոպա ու մնաց հարազատ «Սանթոսում»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ