Լա լիգայի 7-րդ տուրում Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Մալյորկայի» հետ և ընդհատեց 5 խաղից բաղկացած հաղթական շարքը:
Առաջին խաղակեսում կատալոնական ակումբը երկու անգամ հայտնվեց պարտվողի կարգավիճակում: Ընդիջումից հետո Չավիի գլխավորած թիմի կազմում երկրորդ պատասխան գոլը խփեց Ֆերմին Լոպեսը:
«Բարսելոնան» 17 միավորով միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Մալյորկան» միավորների քանակը հասցրեց 6-ի և «Ալավեսի» հետ կիսում է 15-16-րդ տեղերը:
Լա լիգա, 7-րդ տուր
«Մալյորկա» - «Բարսելոնա»՝ 2-2
Վեդատ Մուրիքի, 8, Աբդոն Պրատս, 45+3 - Ռաֆինյա, 41, Ֆերմին Լոպես, 75


