Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալը» տանը հյուրընկալել էր «Մալյորկային»:
Տարվա առաջին խաղում Կառլո Անչելոտիի թիմը հաղթեց դժվարությամբ: Միակ գոլն անկյունայինի խաղարկումից հետո խաղավերջում խփեց գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը:
«Ռեալը» միավորների քանակը հասցրեց 48-ի ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Լա լիգա, 19-րդ տուր
«Ռեալ» - «Մալյորկա»՝ 1-0
Անտոնիո Ռյուդիգեր, 78


