Logo

Լա լիգան կհրապարակի մրցավարի ու VAR-ի անձնակազմի զրույցները

01:20 / 20.12.2023Ֆուտբոլ
null

Լա լիգան և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում են կայացրել հրապարակելու հանդիպման մրցավարի ու VAR համակարգի անձնակազմի երկխոսությունը, հաղորդում է ESPN-ը։

Առաջին անգամ դա տեղի կունենա հունվարի 10-ին և 11-ին Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումների ժամանակ։

Թոփ լիգաներից նման նախադեպով այս մրցաշրջանից հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգան, որն ամեն խաղային տուրից հետո հրապարակում է վիճահարույց դրվագներում հանդիպման մրցավարի և տեսակրկնապատկերների մրցավարների զրույցը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ