Իսպանական Լա լիգան կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոյի գրանցման արգելքի հետ կապված նոր հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ նշված է, որ Իսպանիայի առաջնության ղեկավարությունն աջակցում է Կատալոնիայի դատարանի որոշումը:
Լա լիգան գտնում է, որ ընդունված կանոններին պարտավոր են հետևել բոլոր ակումբները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 30-ին կատալոնական ակումբը կրկին այդ հարցով դիմելու է դատարան: Օլմոյի գրանցումն ավարտվելու է դեկտեմբերի 31-ին:
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված կետով խաղացողն իրավունք ունի անվճար հեռանալ, եթե ակումբը չկարողանա գրանցել իրեն:
Հիշեցնենք, որ Դանի Օլմոն ընթացիկ մրցաշրջանում կապտանռնագույնների կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել է 6 գոլի հեղինակ: