Logo

Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկն ու «Էլ Կլասիկոների» օրերը

00:26 / 02.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 17-ին, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

Առաջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.

«Ալավես» - «Լևանտե»
«Սելտա» - «Խետաֆե»
«Էսպանյոլ» - «Աթլետիկո Մադրիդ»
«Էլչե» - «Բետիս»
«Վալենսիա» - «Ռեալ Սոսյեդադ»
«Աթլետիկ Բիլբաո» - «Սևիլիա»
«Ժիրոնա» - «Ռայո Վալյեկանո»
«Մալյորկա» - «Բարսելոնա»
«Ռեալ Մադրիդ» - «Օսասունա»
«Վիլյառեալ» - «Ռեալ Օվիեդո»

Մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն» կկայանա 10-րդ տուրում. հոկտեմբերի 25/26-ին «Ռեալը» սեփական դաշտում կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Երկրորդ շրջանում կողմերը կատալոնական ակումբի ստադիոնում կհանդիպեն 35-րդ տուրում` մայիսի 9/10-ին։

Առաջին տուրի հանդիպումների ժամանակացույցը կհրապարակվի ավելի ուշ, իսկ առաջնությունը կավարտվի մայիսի 24-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ