Logo

Լա լիգայի ակումբները կդիմեն դատարան, եթե Օլմոն և Վիկտորը գրանցվեն

10:28 / 03.01.2025Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի ակումբները պատրաստ են դիմել դատարան, եթե կազմակերպությունը «Բարսելոնայի» ճնշման տակ գրանցի կիսապաշտպան Դանի Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին, հայտնում է Diario Sport-ը:

Ավելի վաղ «Բլաուգրանան» 26-ամյա Օլմոյին չէր կարողացել գրանցել մրցաշրջանի երկրորդ հատվածի համար, քանի որ Բարսելոնայի կոմերցիոն դատարանը մերժել էր ակումբի հայտը։

Իսպանական գրանդը դեկտեմբերի 30-ին նոր հայտ էր ներկայացրել, սակայն կրկին մերժում էր ստացել:

Օլմոն մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը չի կարող մասնակցել Իսպանիայի Լա լիգայի հանդիպումներին։

Կատալոնական ակումբի ու կիսապաշտպանի միջև գործող պայմանագրում կա հատուկ կետ, որը թույլ է տալիս Օլմոյին անվճար հեռանալ, եթե «Բարսելոնան» չկարողանա գրանցել նրան։

Աղբյուրի համաձայն՝ մի քանի ակումբներ արդեն հայտնել են, որ կատալոնացիների նախագահ Ժոան Լապորտայի ճնշման դեպքում կդիմեն դատարան, որպեսզի ընթացիկ առաջնությունը չեղյալ համարվի:

Հիշեցնենք, որ Օլմոն 2024 թ. օգոստոսին էր 55 միլիոն եվրոյով գերմանական «Լայպցիգից» տեղափոխվել «Բարսելոնա»:

Եվրոպայի չեմպիոնն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, դարձել է 6 գոլի և մեկ ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա