Logo

Լա լիգայի ակումբը ձեռք է բերել «Ինտերի» կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը

18:25 / 29.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Միլանի «Ինտերի» և Կանադայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թեյջոն Բյուկենենը տեղափոխվել է «Վիլյառեալ», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:

Տրանսֆերի համար «Դեղին սուզանավը» միլանյան գրանդին վճարել է 9 միլիոն եվրո, իսկ 26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2030 թվականի ամռանը:

Բյուկենենն այս տարվա փետրվարին էր վարձակալական հիմունքով միացել «Վիլյառեալին», որտեղ անցկացրել է 2024/25 մրցաշրջանի մնացած հատվածը: Ամռանը նա վերադարձել էր «Ինտեր», որը կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք էր բերել 2024 թվականին «Բրյուգեից»՝ վճարելով 7.3 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ