Logo

L'Equipe. Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

23:54 / 26.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Իսպանիայի Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, հայտնում է L’Equipe-ը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստն ամսական վաստակում է 2,67 միլիոն եվրո։

Ցանկում երկրորդը Մբապեի խաղընկեր Վինիսիուսն է` ամսական 2,5 միլիոն եվրոյով։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որի ամսական աշխատավարձը 2,17 միլիոն է։

Նրանց հաջորդում են Դավիդ Ալաբան («Ռեալ», 1,88 միլիոն), Ջուդ Բելինգհեմը («Ռեալ», 1,67) և Յան Օբլակը («Աթլետիկո», 1,67)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ