Logo

Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները․ Մբապեն 3-րդն է

14:24 / 19.07.2024Ֆուտբոլ
null

Նոր մրցաշրջանում Իսպանիայի Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը կլինի կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը։ Նիդերլանդների հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի համար կվաստակի 37,5 միլիոն եվրո (հարկերը ներառյալ), հաղորդում է Сapology-ն։

Երկրորդ տեղում «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է տարեկան 33,3 միլիոն եվրո աշխատավարձով։ Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» նորեկ, 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Ֆրանսիայի հավաքականի ավագը մեկ մրցաշրջանում կվաստակի 31,3 միլիոն եվրո։

Թոփ-10-ում կա «Արքայական ակումբի» ևս չորս ֆուտբոլիստ։ Ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան չորրորդն է, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը՝ 6-րդը, բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը՝ 7-րդը, ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն՝ 9-րդը, իսկ բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան՝ 10-րդը։ 5-րդ տեղում է Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը, իսկ «Բարսելոնայի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը 8-րդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ