Logo

Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

17:41 / 26.04.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է ապրիլի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկը:

Մրցանակի համար կպայքարեն Ինյակի Ուիլյամսը («Աթլետիկ Բիլբաո»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո Մադրիդ»), Մարկո Ասենսիոն («Ռեալ Մադրիդ»), Ռոնալդ Արաուխոն («Բարսելոնա»), Յուսեֆ Էն-Նեսիրին («Սևիլիա»), Սելիմ Ամալան («Վալյադոլիդ») և Լի Կան Ինը («Մալյորկա»):

Ուիլյամսն ու Էն-Նեսիրին ապրիլին խփել են 3-ական գոլ, Գրիզմանը և Լին՝ 2-ական, Ասենսիոն աչքի է ընկել երեք անգամ և կատարել նաև երկու գոլային փոխանցում, Արաուխոն գրանցել է մեկ ասիստ, իսկ Ամալան դարձել է 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա