Իսպանիայի Լա լիգայի և Սեգունդայի մրցավարները կարող են բոյկոտել մրցաշարերն իրենց հասցեին քննադատության ու թշնամական վերաբերմունքի պատճառով:
COPE-ի տեղեկություններով, առաջիկա հանդիպման ընթացքում նրանք կքննարկեն խաղերի հնարավոր բոյկոտը, որի պատճառով կարող են դադարեցվել մրցաշարերը:
Նման իրավիճակ ստեղծվել է, երբ Սեուտա քաղաքում «Պոլիլյաս» ակումբի երիտասարդական թիմի խաղացողներն ու նրանց հարազատները «Կալավերայի» դեմ խաղից հետո հարձակվել են մրցավարի վրա՝ հասցնելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մրցավարների վերջնական որոշման մասին կհայտարավի ապրիլի 18-ին:


