Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասն արձագանքել է Մադրիդի «Աթլետիկոյի» մեղադրանքներին: Ակումբը կարծում է, որ Մադրիդի «Ռեալը» ճնշում է գործադրում մրցավարների վրա:
«Չեմ կարծում, թե մրցավարներն աշխատում են «Ռեալի» օգտին: Երևի Մարինի («Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն) խոսքերը խեղաթյուրվել են մամուլում: Մրցավարները փորձում են պահպանել չեզոքություն: Կարծում եմ՝ նման խոսակցություններ առաջանում են ԶԼՄ-ների բացասական գործունեության պատճառով»,- Տեբասի խոսքերը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռեալը» 3-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Աթլետիկոյի» նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմցրի կատալոնական «Բարսելոնայի» հետ: Խաղից հետո արգենտինացի Դիեգո Սիմենոեի գլխավորած թիմը բողոքել էր, որ «Արքայական ակումբի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը չէր հեռացվել խաղադաշտից:


