Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հայտնել է, որ Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը կարիերան Իսպանիայում շարունակելու դեպքում կարող են տեղափոխվել միայն Մադրիդի «Ռեալ»:
«Հուսով եմ, որ երկու խաղացողներն էլ կհայտնվեն Լա լիգայում: Բայց Մբապեն ու Հոլանդը կարող են հայտնվել միայն «Ռեալում», քանի որ «Բարսելոնայի» տնտեսական վիճակը թույլ չի տա ձեռք բերել նման կարգի խաղացողների: Ոչ այս մրցաշրջանում, ոչ հաջորդ: Դա անհնարին է»,- հայտնել է Խավյեր Տեբասը «El Chiringuito»-ի եթերում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Մբապեն մոտ էր «Արքայական ակումբ» տեղափոխվելուն, սակայն երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:


