Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը վստահ է, որ «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկիրը լինելու է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, հաղորդում է AS-ը:
«Կիլիան Մբապեն կլինի մրցանակի հաջորդ դափնեկիրը»,- ասել է ֆունկցիոները։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի 38 խաղում 27 գոլ է խփել, կատարել 4 արդյունավետ փոխանցում։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին է։


