Իսպանիայի Լա լիգան ներկայացրել է նոր մրցաշրջանի ժամանակացույցը։ 2023/2024 առաջնության առաջին տուրի խաղերը կանցկացվեն օգոստոսի 12-13-ին:
«Բարսելոնա» - «Ռեալ» «Էլ կլասիկոները» տեղի կունենան 11-րդ և 32-րդ տուրերում, համապատասխանաբար 2023 թվականի հոկտեմբերի 28-29-ը և 2024 թվականի ապրիլի 20-21-ն ընկած ժամանակահատվածում:
«Ռեալ» - «Աթլետիկո» մադրիդյան դերբիները կկայանան 6-րդ և 23-րդ տուրերում, նախնական՝ սեպտեմբերի 24-ին և փետրվարի 4-ին։
Լա լիգայի հաջորդ մրցաշրջանը կավարտվի 2024 թվականի մայիսի 26-ին:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոն էր դարձել կատալոնական «Բարսելոնան»:


