Logo

Լա լիգայում հանդես եկող Ֆակունդո Գարսեսն ու ևս 6 ֆուտբոլիստ որակազրկվել են 1 տարով

11:25 / 27.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մալայզիայի ազգային հավաքականի 7 ֆուտբոլիստներ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար որակազրկվել են 1 տարով, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Որակազրկվել են Գաբրիել Պալերմոն («Ունիոնիստաս», Իսպանիա), Ռոդրիգո Օլգադոն («Ամերիկա», Մեքսիկա), Իմանոլ Մաչուկան («Վելես Սարսֆիլդ», Արգենտինա), Ժոաու Ֆիգեյրեդուն, Յոն Իրասաբալը, Էկտոր Էվելը (բոլորը` «Ջոհոր Դարուլ Տազիմ», Մալայզիա), ինչպես նաև Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Ալավեսի» պաշտպան Ֆակունդո Գարսեսը։

Այս բոլոր ֆուտբոլիստները կեղծ փաստաթղթերով հունիսի 10-ին մասնակցել են Վիետնամի թիմի դեմ Ասիայի գավաթի խաղարկության որակավորման երրորդ փուլի երկրորդ տուրի հանդիպմանը (4-0)։

Վերոնշյալ ֆուտբոլիստներն ունեն արգենտինական, իսպանական, բրազիլական և նիդերլանդական ծագում։

Նրանք ֆուտբոլային ցանկացած գործունեությունից հեռացվել են 12 ամսով։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից, կարող է բողոքարկվել ՖԻՖԱ-ի Բողոքարկման կոմիտեում։

ՖԻՖԱ-ն Մալայզիայի ֆուտբոլի ասոցիացիային նաև տուգանել է 350 հազար շվեյցարական ֆրանկով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ