Logo

Լա լիգայում կարող է ներդրվել խաղից դուրս վիճակի որոշման կիսաավտոմատ համակարգը

16:42 / 21.03.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայում, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կներդրվի խաղից դուրս վիճակի որոշման կիսաավտոմատ համակարգը, հայտնում է COPE-ն:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լա լիգայի ղեկավարության հետ աշխատում է նորամուծության ներդրման ուղղությամբ:

Յուրաքանչյուր ստադիոնում կլինեն 12 տեսախցիկներ, որոնք կորոշեն ֆուտբոլիստների դիրքը խաղադաշտում ու կհետևեն նրանց տեղաշարժին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»  - «Ռեալ» Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման (2-1) վերջնամասում գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան չեղարկել էր հյուրերի իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոյի գոլը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո: Նրա որոշումն ընդունվել էր ոչ միանշանակ ու բազմաթիվ քննարկումների առիթ դարձել:  

Այժմ խաղից դուրս վիճակի որոշման կիսաավտոմատ համակարգը գործում է միայն Իտալիայի Ա Սերիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա