Logo

La Repubblica. «Միլանը» դիտարկում է 41-ամյա Սիլվայի հնարավոր վերադարձը

19:23 / 21.11.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» մտադիր է վերադարձնել բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվային, հաղորդում է La Repubblica-ն:

Արդեն մի քանի շաբաթ է` իտալական ակումբում ակտիվորեն քննարկում են հունվարին բրազիլական «Ֆլումինենսեի» 41-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու հարցը: Ակումբում կարծում են, որ Սիլվան իր հետ թիմ կբերի առաջնորդական որակներ և հսկայական փորձ:

Հիշեցնենք, որ Սիլվան «Միլանում» խաղացել է 2009-2012 թվականներին:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ