Հռոմի «Լացիոն» օգոստոսի 16-ին ընկերական հանդիպում է անցկացրել հունական «Ատրոմիտոսի» հետ և հաղթել 2-0 հաշվով:
Խաղն առավել ուշագրավ է եղել ոչ մարզական տեսանկյունից. թիմերի խաղացողներն այնպես են բախվել, որ հանդիպումը որոշ ժամանակով դադարեցվել է:
Ամեն ինչ սկսվել է «Լացիոյի» ֆուտբոլիստ Մատեո Գենդուզիի խախտումից: Ֆրանսիացին խախտել է կանոնները, իսկ հետո կանգնել է մրցակցի ոտքին: Դա դուր չի եկել հունական ակումբի իսպանացի ֆուտբոլիստ Կինիին, որը սկսել է վիճել Գենդուզիի հետ:
Խաղը շարունակվել է մի քանի վայրկյանով՝ նախքան երկրորդ կռիվը, որին մասնակցել են երկու թիմերի խաղացողները՝ ստիպելով միջամտել ակումբների անձնակազմին: «Լացիոյի» արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսն ու «Ատրոմիտոսի» բրազիլացի պաշտպան Մանսուրը հեռացվել են ուղիղ կարմիր քարտով, բայց կռիվը շարունակվել է հանդերձարանում: Corriere dello Sport-ի տվյալներով՝ միջամտել է նույնիսկ ոստիկանությունը՝ խաղացողներին բաժանելու համար:
Երկրորդ խաղակեսը հանգիստ է անցել:


