Հռոմի «Լացիոն» ընկերական խաղում 16-0 հաշվով հաղթել է իտալական «Աուրոնցո» ակումբին:
Հռոմեական ակումբի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել իտալացի ռմբարկու Չիրո Իմոբիլեն, որն առաջին կեսում կատարել է նաև գոլային փոխանցում ու փոխարինվել է:
Հիշեցնենք, որ Իտալիայի ավարտված առաջնությունում «Լացիոն» դարձել էր երկրի փոխչեմպիոն ու գալիք մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում:
Ընկերական հանդիպում
«Լացիո» - «Աուրոնցո»՝ 16-0
Էլսեիդ Հյուսայ, 2, Չիրո Իմոբիլե, 17, 19, 42, Պեդրո, 20, 44, Մատիա Ձականյի, 30, Մոհամեդ Ֆարես, 51, Նիկոլո Կազալե, 51, Ժան Դանիել Ակպա-Ակպրո, 55, 63, Դիեգո Լուիս Գոնսալես, 58, Սանա Ֆերնանդես, 60, Վալերիո Կրեսպի, 79, Տոմա Բաշիչ, 81, 85


