Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում Հռոմի «Լացիոն» 1-1 հաշիվը գրանցեց «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղում: Հռոմեական թիմը հաղթանակը բաց թողեց երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին:
«Լացիոն» 24 միավորով 8-րդն է, «Ուդինեզեն»` 22 միավորով 10-րդը:
Իտալիայի Ա Սերիա, 17-րդ տուր
«Ուդինեզե» - «Լացիո»` 1-1
Կեյնան Դևիս, 90+5 - Մատիաս Վեսինո, 80
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


