«Լացիոն» Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրում հյուրընկալվեց «Մոնցային» և ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 2-2:
Հռոմեական թիմի կազմում գոլի հեղինակ դարձան իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն և ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վեսինոն:
«Լացիոն» 56 միավորով մնաց 7-րդ տեղում, մեկ միավոր է զիջում 6-րդ տեղում գտնվող «Ատալանտային», որը երկու խաղ քիչ է անցկացրել: «Լացիոն» երեք միավոր էլ զիջում է 5-րդ տեղում գտնվող «Ռոմային» (34 խաղ), 8 միավոր՝ լավագույն քառյակը եզրափակող «Բոլոնիային»: «Մոնցան» 45 միավորով 11-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 35-րդ տուր
«Մոնցա» - «Լացիո»՝ 2-2
Միլան Դուրիչ, 73, 90+2 - Չիրո Իմոբիլե, 11, Մատիաս Վեսինո, 83