Logo

«Լացիոն» հաղթեց և ամրապնդվեց երկրորդ տեղում

00:41 / 15.04.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում Հռոմի «Լացիոն» արտագնա խաղում 3-0 հաշվով առավելության հասավ «Սպեցիայի» նկատմամբ:

Մեկական անգամ աչքի ընկան իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն(11-մետրանոցից), բրազիլացի կիսապաշտպաններ Ֆելիպե Անդերսոնն ու Մարկոս Անտոնիոն:

Խաղավերջում խաղադաշտից հեռացվեց «Սպեցիայի» ուելսցի պաշտպան Էթան Ամպադուն:

«Լացիոն» 61 միավորով երկրորդն է և 13 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած առաջատար «Նապոլիին», փոխարենը 8 միավոր առաջ անցավ լավագույն եռյակը եզրափակող «Ռոմայից»։ «Սպեցիան» 26 միավորով 17-րդն է:

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Սպեցիա» - «Լացիո»՝ 0-3 

Չիրո Իմոբիլե, 36 (11մ.), Ֆելիպե Անդերսոն, 52, Մարկոս Անտոնիո, 89

Հեռացում՝ Էթան Ամպադու, 84 («Սպեցիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա