Logo

«Լացիոն» հաղթեց խոշոր հաշվով

00:35 / 30.09.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի վերջին խաղում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Ջենոային»:

Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը երկրորդ հաղթանակը տարավ 2025/26 մրցաշրջանում, «Լացիոն» մյուս երեք խաղերում պարտվել է: Հռոմեացիները 6 միավորով բարձրացան 13-րդ տեղ, «Ջենոան» 2 միավորով 19-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 5-րդ տուր

«Ջենոա» - «Լացիո»` 0-3

Մատեո Կանսելիերի, 4, Վալենտին Կաստելյանոս, 30, Մատիա Ձականի, 63

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ