Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Հռոմի «Լացիոն» տանը նվազագույն հաշվով հաղթեց «Սալերնիտանային»:
80-րդ րոպեին հանդիպման միակ գոլը տպավորիչ հարվածով խփեց իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն:
24 խաղից հետո «Լացիոն» 45 միավորով չորրորդն է և մեկ միավորով գերազանցում է Հռոմի մյուս ակումբ «Ռոմային», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Սալերնիտանա» 11 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:
Տուրը հաղթական ստացվեց նաև «Ֆիորենտինայի» համար, որը հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սալերնիտանայի» դարպասը։
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Լացիո» - «Սալերնիտանա»՝ 1-0
Լուիս Ալբերտո, 80
«Վերոնա» - «Ֆիորենտինա»՝ 0-3
Անտոնին Բարակ, 12, Արտուր Կաբրալ, 38, Կրիստիանո Բիրագի, 89


