Logo

«Լացիոն» փրկվեց պարտությունից

00:43 / 13.05.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում Հռոմի «Լացիոնը» 2-2 հաշվով ավարտեց տնային հանդիպումը «Լեչեի» հետ` պարտությունից խուսափելով ավելացված ժամանակում։

Հռոմեական ակումբից աչքի ընկան իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն և սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, իսկ հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց ֆրանսիացի հարձակվող Ռեմի Ուդենը:

Հանդիպման 23-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպեց «Լեչեի» բրազիլացի կիսապաշտպան Գաբրիել Ստրեֆեցան:

«Լացիոն» 65 միավորով երրորդ տեղում է, իսկ «Լեչեն» 32 միավորով 16-րդն է: Չեմպիոնի կոչումը նվաճած «Նապոլին» 83 միավոր ունի և 17 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսին»:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Լացիո» - «Լեչե»՝ 2-2

Չիրո Իմոբիլե, 34, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 90+4 - Ռեմի Ուդեն, 45+2, 51

11-մետրանոցից վրիպում՝ Գաբրիել Ստրեֆեցա, 23 («Լեչե»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ