Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Վերոնան» տանը 1-1 հաշվով ավարտեց Հռոմի «Լացիոյի» հետ հանդիպումը:
45-րդ րոպեին հաշիվը բացեց հռոմեական ակումբի իսպանացի վինգեր Պեդրոն: 51-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց տանտերերի բելգիացի կիսապաշտպան Սիրիլ Նգոնգեն:
21-րդ տուրից հետո «Լացիոն» 39 միավորով չորրորդն է, «Վերոնան» ունի 14 միավոր և 18-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր
«Վերոնա» - «Լացիո»՝ 1-1
Սիլիլ Նգոնգե, 51 - Պեդրո, 45


