Խորվաթ մասնագետ Իգոր Տուդորը գլխավորել է իտալական «Լացիոն», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 45-ամյա մարզիչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը:
Տուդորը նախորդ մրցաշրջանում գլխավորել էր ֆրանսիական «Մարսելը»: Նախկինում Տուդորն աշխատել է նաև իտալական «Վերոնայում», «Ուդինեզեում», Թուրինի «Յուվենտուսում» (մարզիչի օգնական), խորվաթական «Հայդուկում», թուրքական «Գալաթասարայում», հունական ՊԱՕԿ-ում և Խորվաթիայի ազգային հավաքականում (մարզիչի օգնական):
Հիշեցնենք, որ մարտի 13-ին «Լացիոյի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարին: Հռոմեական ակումբն Իտալիայի ընթացիկ առաջնությունում 29 տուրից հետո 43 միավորով 9-րդն է:


