Logo

«Լացիոն» վստահ հաղթանակ տարավ և շրջանցեց գործող չեմպիոնին

00:41 / 13.04.2024Ֆուտբոլ
null

«Լացիոն» Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի մեկնարկային խաղում ընդունեց հետնապահ «Սալերնիտանային» և հաղթեց 4-1 հաշվով:

Հռոմեական ակումբի կազմում դուբլ գրանցեց բրազիլացի վինգեր Ֆելիպե Անդերսոնը, մեկական գոլ խփեցին ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վեսինոն և դանիացի հարձակվող Գուստավ Իսակսենը:

«Լացիոն» 32 խաղից հետո 49 միավորով բարձրացավ 7-րդ տեղ՝ շրջանցելով գործող չեմպիոն «Նապոլիին» (48 միավոր), որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Սալերնիտանան» 15 միավորով մնաց վերջին՝ 20-րդ տեղում և 12 միավոր է զիջում 17-րդ տեղում գտնվող «Վերոնային»:

Իտալիայի Ա սերիա, 32-րդ տուր

«Լացիո» - «Սալերնիտանա»՝ 4-1

Ֆելիպե Անդերսոն, 7, 35, Մատիաս Վեսինո, 14, Գուստավ Իսակսեն, 87 - Լում Չաունա, 16

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ