Logo

«Լացիոյի» հաղթանակն ու «Յուվենտուսի» պարտությունը

22:32 / 23.04.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Լացիոն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Ջենոային»։

Հռոմեական ակումբը հաղթեց Վալենտին Կաստելյանոսի ու Բուլայե Դիայի գոլերի շնորհիվ։

Մարկո Բարոնիի գլխավորած թիմը 59 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Ջենոան» 39 միավորով 13-րդն է։

«Յուվենտուսը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Պարմայից»։

«Բիանկոներին» 59 միավորով 5-րդն է, «Պարման»` 31 միավորով 15-րդը։

Իտալիայի Ա Սերիա, 33-րդ տուր

«Ջենոա» - «Լացիո»` 0-2 (տեսանյութ)

Վալենտին Կաստելյանոս, 32, Բուլայե Դիա, 65

Հեռացում` Սեբաստիան Օտոա, 22 («Ջենոա»), Ռեդա Բելահյան, 72 («Լացիո»)

«Պարմա» - «Յուվենտուս»` 1-0 (տեսանյութ)

Մատեո Պելեգրինո, 45+1

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ