Հռոմի «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն հայտնել է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Մարկո Բարոնին.
««Վերոնայի» հետ բոլոր հարցերը կարգավորել ենք։ Բարոնին «Լացիոյի» նոր գլխավոր մարզիչն է»,- Լոտիտոյի խոսքը մեջբերում է Il Messaggero պարբերականը։
60-ամյա Բարոնին 2023 թ. հուլիսից գլխավորում էր «Վերոնան»։ Ակումբը նրա գլխավորությաբ Իտալիայի ավարտված առաջնությունում 38 միավորով զբաղեցրել է 13-րդ տեղը։ Նա «Լացիոյում» փոխարինելու է Իգոր Տուդորին։ Խորվաթ մասնագետը վերջերս է հեռացել հռոմեական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Լացիոն» Ա սերիայի 2023/24 մրցաշրջանը 61 միավորով ավարտել է 7-րդ տեղում և նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր։