Հռոմի «Լացիոն» հրաշալի թիմային գոլ է խփել «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով:
Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին սեփական տուգանային հրապարակից գրոհ է կազմակերպել, որն ավարտվել է տպավորիչ թիմային գոլով: Գրոհը Մատեո Կանչելյերիի փոխանցումից հետո դարպասի գրավմամբ է եզրափակել Մատիա Ձականյին:
🎮#GalatasarayLazio#AvantiLazio pic.twitter.com/A3lVFBFxjy
— S.S.Lazio (@OfficialSSLazio) August 4, 2025
«Լացիոն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ մրցելով անգլիական «Բարնլիի» հետ, իսկ օգոստոսի 16-ին կընդունի հունական «Ատրոմիտոսին»: Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանում հռոմեական ակումբը կմեկնարկի օգոստոսի 24-ին՝ «Կոմոյի» դեմ արտագնա խաղով:


